Եվրասիականների օրը հագեցած է անգամ քննական ժամանակաշրջանում

Այսօր վարժարանի տնտեսագիտական հոսքի սաներն այցելեցին Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն՝ տեղում ծանոթանալու ԿԲ գործունեությանը, դրամավարկային և ֆինանսական քաղաքականությանը:

Բավականին հագեցած օր ունեցանք։ Մեր աշակերտները փայլում էին իրենց տնտեսագիտական խորը գիտելիքների իմացությամբ։

Գների կայունության և ֆինանսավարկային համակարգի գործունեությունը բացատրող ֆիլմերն ամրապնդեցին աշակերտների գիտելիքները, իսկ դրամանիշների լաբորատորիայում ձեռք բերեցին կեղծ դրամը իրականից տարբերելու հմտություններ։

Վերջում միասնական ուժերով կարողացան լուծել գների կայունության վերաբերյալ խաչբառը՝ կիրառելով նոր ձեռք բերած գիտելիքները և ստացան փոքրիկ հուշանվերներ։