info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

FAQ

Հաճախ տրվող հարցեր

Վարժարանում մրցույթով ընտրված մանկավարժները ամեն տարի վերաատեստավորվում են: Դասապրոցեսը անցկացնում են տեխնիկական միջոցների կիրառմամբ, նորարարական մեթոդներով` յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերելով անհատական մեթոդական մոտեցում, ուսումնական գործընթացները կազմակերպում են աշակերտակենտրոն մեթոդով` փոխներգործուն մեթոդի ամենատարբեր եղանակներով:

Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ և կարող են դիմել Հայաստանի Հանրապետության և արտերկրի ցանկացած բուհ:

Եվրասիա վարժարանի շրջանավարտները ստանում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրվող պետական ատեստատ:

Վարժարանում կրթությունը հոսքային է և աշակերտի ընտրած հոսքին համապատասխան առարկաները ուսուցանվում են խորացված, քննական ծրագրով, որոնք անընդհատ վերահսկվում են երկամսյա քննություններով: Այս մեթոդական մոտեցումը վարժարանի պարագայում դարձել է պարտադիր:

Այո´, միայն վարժարանային ծրագրերով ուսուցումը միանգամայն բավարարում է միասնական քննական համակարգով ընդունվել բուհեր:

Օտար լեզուների հոսքում խորացված ուսուցանվում է ոչ միայն հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, այլ նաև աշակերտների ընտրությամբ` ֆրանսերեն կամ իսպաներեն:

Վարժարանում գնահատումը կատարվում է ինչպես 10 միավորանոց համակարգով, այնպես էլ կրեդիտային` 100 միավորանոց համակարգով, որը հնարավորություն է տալիս ուսումնական տարվա ավարտին համակողմանիորեն հաշվարկել և գնահատել աշակերտի առաջադիմության միջին որակական գնահատականը /ՄՈԳ/: