Եվրասիականները՝ Աբովյանի տուն-թանգարանում
Եվրասիա վարժարանի 10-րդ դասարանի աշակերտները հերթական թեմատիկ պրակտիկան անցկացրին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում :
Ժամանակն ու բնությունը տրամադրող էին և համահունչ մեծ հայրենասերի նկարագրած բարիկենդանին, ժողովրդական ծեսերին ու սովորույթներին, իսկ մեծ լուսավորչի տուն-թանգարանում աշակերտները ցուցադրեցին, նաև հարստացրին իրենց գիտելիքները, լիովին պատկերացրին ժամանակաշրջանը, ժողովրդի ապրելակերպը, նիստուկացը, ազատագրական ձգտումներն ու երազանքները:
Դաս-այցը ինտերակտիվ էր. աշակերտները պատմում էին, քննարկում, վերլուծում, կարծիք հայտնում: Եվրասիա վարժարանում նման այցերը հաճախակի են և կրթական ծրագրի անբաժան մասն են: