Եվրասիա վարժարանի 10-րդ դասարանի կառավարման, իրավագիտության և տեղեկատվական համակարգեր մասնագիտության սովորողները կրթական այցով հյուրընկալվեցին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում։
Այցի ընթացքում մեր սաները ծանոթացան Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներին, հայկական դրամի ստեղծման պատմությանը և զարգացման ճանապարհին, կեղծ թղթադրամները ճանաչելու մեխանիզմներին, ինչպես նաև պարզեցին՝ ինչ տարբերություն կա հուշադրամի և հուշանվերի միջև։ Այցը հնարավորություն տվեց ամբողջական պատկերացում կազմել նաև ՀՀ ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին։
Այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը և համակարգող-էքսկուրսավար Ջինա Խաչատրյանը բարձր պրոֆեսիոնալիզմով և ջերմ վերաբերմունքով ներկայացրեցին Կենտրոնական բանկի գործունեությունը՝ ստեղծելով հետաքրքիր և ուսուցողական միջավայր։
Սովորողներին միացան նաև ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը և ֆինանսական տնօրեն Անուշ Գրիգորյանը, ովքեր ներկայացրեցին Կենտրոնական բանկի աշխատանքի սկզբունքներն ու զարգացման միտումները և սիրով պատասխանեցին ապագա տնտեսագետների ու իրավաբանների հարցերին։
Այցը դարձավ ոգեշնչող փորձառություն․ մեր սաները Կենտրոնական բանկից հեռացան նոր գիտելիքներով, մեծ հետաքրքրվածությամբ և կրկին վերադառնալու ցանկությամբ։
 Եվրասիա վարժարանը շարունակում է կրթությունը կապել իրական կյանքի և մասնագիտական աշխարհի հետ՝ ձևավորելով գիտակից, մտածող և նպատակասլաց երիտասարդներ։