Ինչպե՞ս լինել կազմակերպված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպե՞ս օգնել մարդկանց աղետների, շնչարգելության կամ արյունահոսության դեպքում:Այս ու բազմաթիվ առաջին բուժօգնության կարևոր թեմաներով «Եվրասիա» վարժարանում անցկացվեց 1-ին բուժօգնության պրակտիկ դաս:

«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի դիմածնոտային բժիշկներից, 1-ին օգնության հրահանգիչներից կազմված պրոֆեսիոնալ թիմը տարբեր լսարաններում ներկայացրեց առաջին օգնության թեմատիկ և պրակտիկ դասընթացի մի քանի դասախոսություն: Բեմադրված դեպքերի անմիջական մասնակիցը աշակերտներն էին, ովքեր լսարանում սերտում էին մարդկանց օգնելու կարևոր հմտությունները: