03.05.2023
Օրերս, Եվրասիա վարժարանի 10-11 դասարանի սաները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան:
Պատմության ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջեցին մոտ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուների ցուցասրահով, ուսումնասիրեցին հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ:
Թանգարաններ այցելելը եվրասիականների առօրյայի մի մասն է կազմում, որի ընթացքում ճանաչում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության առաջին թանգարանն է՝ հիմնադրված 1919 թ.-ին: