01.09.2026
Այսօր «Եվրասիա» ավագ դպրոցում կրկին հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։
Սեպտեմբերի 1-ը նոր նպատակների, նոր երազանքների, գիտելիքի ու բացահայտումների ճանապարհի սկիզբն է։ Այս օրը հատկապես հուզիչ է առաջին դասարանցիների համար, իսկ ավագ դպրոցի մեր աշակերտների համար՝ նոր հնարավորությունների ու կարևոր ձեռքբերումների մեկնարկ։
Թող այս ուսումնական տարին լինի հաջողություններով, հետաքրքիր նախաձեռնություններով, նոր ընկերություններով և գեղեցիկ հիշողություններով լի։
Սիրելի՛ աշակերտներ, վստահ քայլեք դեպի ձեր նպատակները, իսկ սիրելի՛ ուսուցիչներ՝ թող ձեր գիտելիքն ու նվիրումը շարունակեն ոգեշնչել ու ձևավորել նոր սերունդ։
Բարի գալուստ նոր ուսումնական տարի։
Բարի գալուստ «Եվրասիա» ավագ դպրոց։