Այսօր «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանում կայացավ «Խոսենք պոեզիայի լեզվով» ասմունքի մրցույթը, որին մասնակցեցին եզրափակիչ փուլ անցած 23 մասնակից։

Բացման արարողությանը աշակերտներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Շնորհակալություն ենք հայտնում մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր այս դահլիճում արդեն իսկ հաղթող են բոլորը, հաջողություն ենք մաղթում, եղեք համարձակ և երբեք մի դադարեք օգտվել գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից»։

«Խոսենք պոեզիայի լեզվով» մրցույթին մասնակցեցին ոչ միայն Երևանի, այլև Լոռիի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի և այլ մարզերի աշակերտները: Նրանք ասմունքեցին ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ հեղինակների հայրենիքին նվիրված ու սիրո թեմայով ստեղծագործություններ:

Ժյուրիի անդամներ էին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի բեմական խոսքի դասախոս, դերասանուհի Ադելինա Վանյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դերասանի վարպետության դասախոս, կոնսերվատորիային կից Ղազարոս Սարյանի անվան օպերայի ստուդիայի ռեժիսոր, ասմունքող Արսեն Ղազարյանը, Հանրային ռադիոյի հաղորդավար, ԵՄՀ լրագրության կրթական ծրագրի պատասխանատու Տիգրան Հարությունյանը, ժամանակակից գրող Արուս Սուրենը:

Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Արամե Գալստյանը (Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց), երկրորդ տեղը՝ Էրիկ Հունանյանը (Քասախի Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց), երրորդ տեղը՝ Սոնա Մնացականյանը (Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց):

Ժյուրիի համակրանքին արժանացան և անակնկալ նվերներ ստացան Էլեն Սարգսյանը (ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոց), Նվարդ Անտապլյանը (Արարատի N3 հիմնական դպրոց) և Ավետիս Նազարյանը (Արագածոտնի մարզ, Ագարակի միջ. դպրոց), սակայն պատվոգրերի և խրախուսական նվերների արժանացան բոլոր մասնակիցները:

Ամենամյա մրցույթի նպատակն էր օգնել դպրոցականներին հանդես գալ իրենց գիտելիքներով, լինել համարձակ, ունենալ նոր ընկերներ ու ամենակարևորը՝ շարունակել ընթերցել, ասմունքել, անկախ հաղթանակից:

Շնորհակալ ենք մեր տաղանդավոր աշակերտներին հրավերն ընդունելու և մրցույթին մասնակցելու համար, մաղթում ենք նորանոր հաջողություններ:

ասմունք10

ասմունք9

ասմունք8

ասմունք7

ասմունք6

ասմունք5

ասմունք4

ասմունք3