Եվրասիա ավագ դպրոցում տեղի ունեցավ ուսուցիչների համար նախատեսված իրազեկման թրեյնինգ, որի նպատակն էր աջակցել կրթական թիմին՝
ճանաչելու աուտիզմի սպեկտրի առանձնահատկությունները,
 հասկանալու սովորողների վարքի և ուսուցման կարիքների տարբերությունները,
 նվազեցնելու խարանն ու սխալ մեկնաբանությունները,
 ձևավորելու ներառական, աջակցող և անվտանգ կրթական միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։
 Թրեյնինգի թեման՝ «Աուտիզմ»
 Բանախոս՝ Ինեսսա Հարությունյան
հանրային կապերի և իրազեկման գծով ղեկավար, էրգոթերապիստ
 Թրեյնինգը իրականացվել է Աուտիզմ Ազգային Հիմնադրամի կողմից՝
ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։