Եվրասիա վարժարանի տնօրեն, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և փոխտնօրեն, տ. գ. թ. Գոհար Մելիքբեկյանը այսօր հանդիպեցին ու շնորհավորեցին ընդունելության շեմը հաղթահարած երեխաների ծնողներին ու ներակայացրեցին վարժարանի առօրյան:

Աշակերտական խորհրդի անդամներն իրենց հերթին ապագա սաներին ներկայացրեցին վարժարանի մասնագիտություններն ու խաղերի միջոցով ծանոթացան միմյանց հետ: Նոր ընդունված աշակերտները ծանոթանալով վարժարանի գործունեությանը՝ բարձր տրամադրությամբ և անսահման ոգևորությամբ են սպասում սեպտեմբերին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկը կազդարարվի սեպտեմբերի մեկին:

photo1693400767

photo1693400767 1

photo1693400767 2

photo1693400768

photo1693400768 1