Կրթական ծրագրի շրջանակում «Եվրասիա» վարժարանի աշակերտները այցելեցին Վան Գոգի աշխատանքների մուլտիմեդիա ցուցասրահ:

Եվրասիականները Վան Գոգի աշխարհում ծանոթացան նրա կյանքին ու ստեղծագործություններին:

Ցուցահանդեսը, որն արդեն ունեցել է հարյուր հազար հանդիսատես աշխարհում, հնարավորություն է տալիս այցելուներին «ամբողջությամբ ընկղմվել» հանճարեղ հոլանդացի նկարչի տիեզերքում: Ժամանակակից մուլտիմեդիոն տեխնոլոգիաները երեք հազար նմուշ արտացոլում են ցուցահանդեսային սրահի առաստաղին, պատերին և հատակին։

Հետաքրքիր փաստեր Վան Գոգի մասին.

  1. Ստեղծագործական տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2100 գործ. մեծ մասը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։
  2. Կյանքի օրոք Վան Գոգը հայտնի չի եղել: Իրական ճանաչումը եղավ մահվանից մի քանի տասնյակ տարի անց:
  3. Նա մահացել է կրծքավանդակի շրջանում ատրճանակից ստացած վիրավորումից, որով ցանկացել է քշել թռչուններին: Որոշները կարծում են, որ դա ինքնասպանություն էր:
  4. Վան Գոգի գործերը գրավում են առաջին հորիզոնականներն աշխարհի ամենաթանկ կտավների ցուցակում: