Եվրասիականները թեմատիկ պրակտիկայի շրջանակներում օրեր առաջ ուղևորվեցին Գյումրի, որտեղ ունեցան հետաքրքիր կանգառներ:
Առաջին կանգառը իլյուզիաների թանգարանն էր, որտեղ ծանոթացան ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված 50 ցուցանմուշներին: Այցելեցին առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որոնք լեցուն էին տեսողական խաբկանք առաջացնող երկրաչափական, տարածաչափական պատկերներով:
Երկրորդ կանգառը «Լենտեքս» գործարանն էր, որն այսօր Հայաստանում գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից է: Աշակերտները ծանոթացան գործարանի ստեղծման պատմությանը, գործունեությանը, արտադրանքին:
Երրորդ կանգառը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր: Շատ հետաքրքիր էր և կախարդական 159-ամյա թատրոնի ստեղծման պատմությունը, անցած ուղին, ստեղծագործական կյանքը, դաստիարակող էր դերասանների՝ մեծերի գործով ու խոսքով սերունդներ կրթող անդուլ ու տքնաջան աշխատանքը, թատրոնի արհեստանոցը, որտեղ ծնունդ են առել տարբեր ներկայացումների անբաժանելի մաս կազմող խոսուն դեկորները:
Էքսկուրսիան ամփոփվեց Սև բերդ այցելությամբ: Սև բերդի բեմում դհոլի խրոխտ ու բամբ ձայնի ներքո ամբողջացավ շուրջպարը, որն էլ հայի միասնության և հարատևության խորհրդանիշն է:

 

468334150 898800662400222 628549136521414977 n468177575 898800862400202 9073287425707206969 n 1468322505 898800922400196 7342438092729708321 n468267914 898800925733529 6122939158558605635 n468397035 898800659066889 7689447305351399041 n468507742 898800379066917 5596817834515605991 n