Օրերս Եվրասիա վարժարանի սաների համար ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության բաժնի պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը անցկացրեց «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթաց:

Դասընթացին նա անդրադարձավ «հանցագործության հասկացությունը և տեսակները», «հանցագործությունը ծնող պատճառներն ու դրանց իրականացմանը նպաստող պայմանները», «հափշտակության հասկացությունը և տեսակները» թեմաներին:

Հետաքրքիր քննարկումներից, հարց ու պատասխաններից հետո նախատեսվում է անցկացնել ևս մի քանի դասընթաց հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառության և նմանատիպ այլ թեմաներով:

 

1IMG 5362 1