Եվրասիա վարժարանի սաների համար ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության բաժնի պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը այսօր անցկացրեց «Դասը վարում է քննիչը» խորագրով վերջին դասընթացը:

Դասընթացին նա անդրադարձավ «Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը», «Խուլիգանությունը և դրա հատկանիշները», «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները» և այլ թեմաներին:

ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը արդյունավետ սեմինարներից հետո նշեց, որ Եվրասիա վարժարանի աշակերտները ցուցաբերեցին մեծ հատքրքրություն, ունեցան հետաքրքիր քննարկումներ և ձեռք բերեցին նոր գիտելիքներ:

2IMG 5632

3IMG 5639