Եվրասիա ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն՝ մասնակցելու ճանաչողական-ուսուցողական ծրագրի։
Այցի նպատակն էր խորացնել սովորողների գիտելիքները տնտեսագիտության, դրամավարկային քաղաքականության և ֆինանսական համակարգի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել հայկական դրամի պատմությանն ու թղթադրամների պաշտպանական հատկանիշներին։ Ընթացքում աշակերտները ծանոթացան դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից թղթադրամներ և հուշադրամներ, սովորեցին տարբերակել իսկական և կեղծ դրամանիշները, տեղեկացան Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներին և ֆինանսական կայունության ապահովման գործում դրա դերին։