«Եվրասիա» միջազգային համալսարանի իրավունքի, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ, «Եվրասիա» ավագ դպրոցի իրավագիտության ենթահոսքի աշակերտներն ու «Պատանի իրավաբանի», «Պատանի դիվանագետի» դպրոցների սաները ճանաչողական այց կատարեցին ՀՀ Քննչական կոմիտե:
Այցի նպատակն էր ծանոթացնել աշակերտներին կոմիտեի գործունեությանը, քննչական գործընթացի մանրամասներին և գործառույթին:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՔԿ միջազգային հարցումների ապահովման բաժնի ղեկավար Անուշ Գասպարյանը աշակերտներին ներկայացրել են՝ ինչպես է իրականացվում քրեական գործի վարույթը, ինչպիսի իրավական մեխանիզմներ են գործում տարբեր դատավարական փուլերում, և ինչպես են աշխատում այս ոլորտի մասնագետները:
Աշակերտները ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով ամրապնդեցին նոր, մասնագիտական գիտելիքները:
Շարունակական բնույթ կրող նման այցերը աշակերտների համար կարևոր քայլ են իրավաբանական մտածողության ձևավորման ու զարգացման գործում և լավագույն հարթակ են մասնագիտական կողմնորոշման համար: