Գրքի տոնին ընդառաջ Եվրասիա վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելեցին «Էդիթ Պրինտ» Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House հրատարակչություն՝ գրքի ծնունդը բացահայտելու: Հրատարակչությունում եվրասիականները ծանոթացան գրքի ստեղծման գործընթացի տարբեր փուլերին, թե ինչպես են պատրաստի գրված նյութը խմբագրում, էջադրում, ընտրում նկարներն ու գունաբաժանում, էջերը ծալում, կարում և կազմ պատրաստում։
Բացի ուսուցողական հանդիպումը, աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական դաս «Գրքի դերը և նշանակությունը մարդու կյանքում», «Իմ նպատակները», «Օրվա պլանավորումը»,
«Ժամանակի ճիշտ կառավարումը» թեմաներով և խաղ-մրցույթ «7 կարևոր սովորությունները իմ կյանքում» խորագրով:
Աշակերտները հարց ու պատասխանի, ակտիվ քննարկման, բանավեճի միջոցով բացահայտեցին կարևոր և անկարևոր սովորությունները մարդու կյանքում: Հանդիպման վերջում աշակերտներին նվիրեցին գրքեր և քարտեր առցանց անվճար գրքեր կարդալու համար: Էքսկուրսիան ճանաչողական էր և ուսուցողական:
274148364 1963342797202566 3686207562673733632 n 274150391 1963342677202578 8134355961146616245 n 274215793 1963342837202562 7187825834557076415 n