30.09.2022
Startup School կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց ձեռներեցական գիտելիքները, աշխատելու իրենց փափուկ հմտությունների վրա, գեներացնելու հետաքրքիր գաղափարներ և մշակելու դրանց իրագործման մեխանիզմներ։
Ծրագրին մասնակցում են 3 խումբ պատանիներ, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ և հետաքրքրված են ստարտափ մշակույթով։ Ուստարվա ընթացքում նրանք կծանոթանան անձնային զարգացման հմտություններին, կսովորեն կիրառել դիզայն մտածողությունը և կմշակեն իրենց գաղափարների բիզնես մոդել կանվասը։
Կրթական ոլորտի հաստատությունների նմանատիպ ակտիվ համագործակցությունը հնարավորություն է տալիս կյանքի կոչել երիտասարդության հզորացմանն ուղղված ծրագրեր, դպրոցական միջավայրում բացահայտել տաղանդաշատ պատանիների ներուժը և խթանել նրանց սոցիալական ներգրավվածությունը։
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և ստարտափների զարգացման բոլոր փուլերում ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելուն։
«Startup School» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/3DYzWMO