Եվրասիա վարժարանում դասավանդում եմ Հանրահաշիվ և երկրաչափություն։
Սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի և տնտեսագիտության ֆակուլտետը։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 2008 թվականից։
Դասավանդման մեջ կարևորում է ուսուցիչ – աշակերտ փոխըմբռնումը, նորարարությունը, ինտերակտիվ ուսուցումը։
Եվրասիա վարժարանում դասավանդում է Հայոց պատմություն և հասարակագիտություն առարկաները:
Սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժինը և Երևանի պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 2020թ.-ից:
Դասավանդման ժամանակ կարևորում է անհատական մոտեցումը, ազնվությունն ու անկեղծությունը։
Եվրասիա վարժարանում դասավանդում է Հայոց լեզու և գրականություն առարկաները 2012 թվականից։
Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Մանկավարժական գործունեությունս սկսել է Աղասի Այվազյան հեղինակային դպրոցում։
Դասավանդման ժամանակ կարևորում է նվիրվածությունը, արդարամտությունը , գիտելիքահեն կրթությունը , ուսուցիչ – աշակերտ փոխադարձ ներդաշնակ կապը։
Եվրասիա վարժարանում դասավանդում է Ռուսաց լեզու։ Սովորել և ավարտել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը, Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 1979 թ․ Հայաստանում։
Դասավանդման ժամանակ կարևորում է՝
– Կրթության մատչելիությունը և հասանելիությունը
– Բանավոր խոսքի զարգացումը
– Կրեատիվ մտածողության ձևավորումը
– Նորարական մեթոդների կիրառումը
Եվրասիա վարժարանում դասավանդում է Հայոց պատմություն:
Սովորել և ավարտել է ԱրՊՀ, Պատմություն և օտար լեզու ֆակուլտետը (1990-1995 թթ.)
Մանկավարժական գործունեությունը սկսել է 1995 թվականից:
Դասավանդման ժամանակ կարևորում է գիտելիքահեն կրթությունը, որի միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար ապագա քաղաքացի:
Եվրասիա վարժարանում դասավանդում է նախնական զինվորական պատրաստություն առարկան:
Կրթությունը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (1982-1989 թթ.,)
1992-2016 թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում, կոչումը՝ մայոր:
Դասավանդման ընթացում կարևորում է հայրենասիրությունը, զինվորական հմտություններին տիրապետելը, հրազենային զենքի տիրապետումը, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը:
Մանկավարժական գործունեությունը սկսել է 1980-1981 թվականներից:
Դասավանդման ընթացում կարևորում է վերջնարդյունքահեն կրթությունը, ազատ միտքն ու ստեղծագործելու ունակությունները, աշակերտների մեջ բարձր բարոյահոգեբական հատկանիշների ձևավորումը:
Եվրասիա վարժարանում դասավանդում է ռուսաց լեզու առարկան:
Սովորել և ավարտել է Լ.Ն.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի «Բանասիրություն՝ ռուսաց լեզու» բաժինը։Մանկավարժական գործունեությունը սկսել է 2012թ.-ից:
Դասավանդման ժամանակ կարևորում է ճշտապահությունը, պատասխանատվությունը, հաղորդակցման հմտությունները, համառությունն ու համբերությունը։
Եվրասիա վարժարանում և համալսարանում դասավանդում է անգլերեն լեզու առարկան:
Սովորել և ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բաժինը և Լուիզիանայի պետական համալսարանի, ԱՄՆ Գրադարանային/Տեղեկատվական գիտություն (մագիստրատուրա) բաժինը։ Ստացել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Իլինոյսի համալսարանի անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացների վկայականներ:
Մանկավարժական գործունեությունը սկսել է 2019-ից:
Դասավանդման ժամանակ կարևորում է գիտելիքը, անհատական մոտեցումը, ընդհանուր զարգացածությունը, աշխարհայացքը, ազնվությունն ու անկեղծությունը։
Եվրասիա վարժարանում դասավանդում է կենսաբանություն:
Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան ԵՊՄՀ կենսաբանության ֆակուլտետում 2011-2013 թվականներին:
Մանկավարժական գործունեությունը սկսկել է 2018 թվականից:
Դասավանդման ժամանակ կարևորում է նյութի գիտականությունը և դասավանդման մատչելիությունը:
Աշակերտների մոտ կարևորում է յուրաքանչյուր աշակերտի հնարավորությունների և կարողությունների ճիշտ գնահատումը և դրան համապատասխան ուսուցման իրականացումը և, իհարկե, աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները։
Եվրասիա վարժարանում և համալսարանում դասավանդում է Ֆիզկուլտուրա առարկան։
Սովորել և ավարտել է ԼՂՀ պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի ՆԶՊ և ֆիզ․ դաստիարակության բաժինը ստանալով մանկավարժության որակավորում,այնուհետև ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան, պաշտպանել է ատենախոսությունը և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների,ունի բազմաթիվ պատվոգրեր,մեդալներ:Մանկավարժական գործունեությունը սկսել է 1994 թվականից Ստեփանակերտ քաղաքի N 1 միջ.դպրոցում ՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի:
Եվրասիա վարժարանում դասավանդում է աշխարհագրություն առարկան։
Սովորել և ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 1996 թ.-ից: Հանդիսանում է վերապատրաստող ուսուցիչ, մենթոր կրթական տարբեր ծրագրերում։
Դասավանդման ժամանակ կարևորում է անհատական մոտեցումը, աշխարհագրական մտածելակերպի զարգացման սկզբունքները, քննադատական և համակարգային մտածելակերպի զարգացումը, ստեղծագործականությունը, ակտիվ ու ինտերակտիվ մեթոդների կիրառումը։
Եվրասիա վարժարանում դասավանդում է անգլերեն լեզու առարկան:
Սովորել և ավարտել է ԲՊՀ Սոցիալական գիտությունների ֆակուլտետի Լեզվաբանության ու Մշակութային Հաղորդակցության բաժինը: Մանկավարժական գործունեությունը սկսել է 2022 թվականից: Դասավանդման ժամանակ կարևորում է ինտերակտիվ դասընթացների անցկացումը, կրեատիվությունը, աշակերտների առավելագույն ներգրավածությունն ու անհատական մոտեցումը:
Եվրասիա վարժարանում դասավանդում է Ֆրանսերեն առարկան։ Սովորել և ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի <<ֆրանսերեն և անգլերեն>> բաժինը։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 1986 թվականից։ Դասվանդման ժամանակ կարևորում է աշակերտների ակտիվությունը,ստեղծագործ մտածողությունը և ինտերակտիվ դասապրոցեսի ապահովումը:
Եվրասիա վարժարանում դասավանդում է «Ինֆորմատիկա», «ԹԳՀԳ» առարկաները 2022 թվականից։
Սովորել և ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵրՊՃՀ) Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր ֆակուլտետը, ստանալով Ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 1997 թվականից։
Հանդիսանում է ԿԶՆԱԿ հիմնադրամի վերապատրաող – մենթոր։
«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի համակարգող, վերապատրաստող։
Դասավանդման ժամանակ կարևորում է կարողունակահեն կրթությունը, քանի որ այն կենտրոնացած է ուսանողի կարողությունների, գիտելիքների և հմտությունների զարգացման վրա, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում հաջողություն ունենալու համար: Այս մոտեցումը ընդգրկում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների փոխանցումը, այլ նաև սովորողների անձնական և սոցիալական հմտությունների բարելավումը:
Եվրասիա վարժարանում դասավանդում է իսպաներեն լեզու առարկան:
Սովորել և ավարտել է ԵՊՀ ռոմանա-գերմանական ֆակուլտետի բանասիրության բաժինը :
Դասավանդման ժամանակ կարևորում է անհատական մոտեցումը, ազնվությունը:
Աստղիկ Հովիկի Արշակյանը Եվրասիա վարժարանում դասավանդում է հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները:
Սովորել և ավարտել է ՀՊՄՀ-ի ինֆորմատիկա,ֆիզիկա և մաթեմատիկա ֆակուլտետի մաթեմատիկա բաժինը: Մանկավարժական գործունեությունը սկսել է 2017թ.-ից:
Դասավանդման ժամանակ կարևորում է ազնվությունը, սկզբունքայնությունը։
Եվրասիա վարժարանում դասավանդում է հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները: Սովորել և ավարտել է ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժինը:
Մանկավարժական գործունեությունը սկսել է 2016թ.-ից:
Դասավանդման ժամանակ կարևորում է ազնվությունը, սկզբունքայնությունն ու պատրաստակամությունը: