ԵՄՀ հանդիսությունների դահլիճում օրերս բացվեց Մոսկվայում բնակություն հաստատած, հայազգի լուսանկարիչ Գայանե Մալաքյանի «Սանսարայի ստվերը» ֆոտոնախագծի ցուցահանդեսը։
Ֆոտոշարքը պատկերավորությամբ պատմում է մարդու կյանքի շրջափուլերի, այլ կերպ ասած՝ հոգու ճամփորդության մասին: Լուսանկարներում նույն ըտանիքի անդամներն են, սակայն տարբեր տարիքի, որոնց միջոցով էլ հեղինակը վեր է հանում դիմագծերի նմանությունն ու տարբեր սերունդների ցիկլիկ շարունակականությունը:
Հանդիպման ժամանակ Գայանեն պատմեց, թե քանի ամիս է աշխատել նախագծի վրա, ինչ դժվարությունների է հանդիպել և, թե ինչպես են ընտանիքները համաձայնվել մասնակցել նախագծի նկարահանումներին։
«Մենք տեսնում ենք, թե որքան ջերմություն, դրական էմոցիաներ կան սև և սպիտակ այս լուսանկարներում, որը հեղինկը փորձել է մեզ փոխանցել ընտանիքների միջոցով և այն իսկապես ստացված է։ Որոշ նկարներում Սանսարայի տեսության իրավացիությունը աչք է զառնում և ես տպավորված եմ այս աշխատանքներով»,-ողջույնի խոսքում նշեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։
Լուսանկարների այս շարքը բացահայտորեն խոսում է նաև ծնող-զավակ կապվածության, նրանց փոխադարձ, անքակտելի ու վերերկրային սիրո, հարգանքի մասին: «Սանսարայի ստվերը» լուսանկարների ցուցահանդեսը ներկայացվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ուկրաինայի Խարկով քաղաքում, երրորդ հանգրվանը Երևանն էր:
272684622 1951384841731695 435977265287941392 n 272797281 1951384828398363 2908048111889885038 n 272835340 1951382375065275 8641231865631933335 n 272854352 1951381978398648 2274396438608652721 n 272863196 1951384825065030 348258970756147568 n 272871403 1951382808398565 2544961043692939974 n 272956196 1951381651732014 8837975179353234931 n