info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

Սուրեն Օհանյան

Սուրեն Օհանյան | ԵՄՀ Ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Օհանյանը աշխարհագրական գիտությունների դոկտոր է (Պետերբուրգի պետական համալսարան)։ 1993թ․ ստացել է ՀՊՏՀ պրոֆեսորի կոչում։ Նա ավելի քան 80 գիտական աշխատությունների, հոդվածների, քարտեզների հեղինակ է (որից 6-ը մենագրություններ են, այդ թվում «Բուլղարիայի  գյուղատնտեսության տարածքային  կազմակերպման առանձնահատկություններ» (ռուսերեն), ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը, ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ուղիները, կրեդիտային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրները, դիստանցիոն համակարգի ներդրումը, շարունակական կրթությունը որպես ազգային նոր դպրոցի մոդելի տարբերակ և այլն: Վերջինս նաև միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների  «Աշխարհագրություն» դասագրքերի  համահեղինակ է: 1996թ.-ին Սուրեն Օհանյանը հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը, իսկ 1997թ.-ին՝ «Օհանյան» կրթահամալիրը («Օհանյան» կրթահամալիր և «Նյուտոնիկ» նախակրթարան):

1999թ. նա տեսականորեն մշակել և գործնականորեն իրականացրել է կրթական կոնվեյերի մեթոդիկային համահունչ` նախադպրոցականից մինչև մագիստրոսական ծրագրերի իրականացման հայեցակարգ. «Շարունակական կրթական համակարգ»:

Եվրասիա միջազգային համալսարանում Սուրեն Օհանյանը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ղեկավարում է  ուսումնամեթոդական և ֆինանսական գործունեությունը՝ կրելով լիարժեք պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների, գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման համար:Կազմակերպում է բոլոր կառուցվածքային  ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը, ուղղում է նրանց գործունեությունը դեպի ուսումնական գործընթացի զարգացում և կատարելագործում: