Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի «Պատանի իրավաբանի» դպրոցի և Եվրասիա վարժարանի նախաբուհական ծրագրի իրավագիտության 12-րդ դասարանի սաները դասախոսների ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Սաները հանդիպեցին հիմնարկի՝ սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանին և քննարկեցին քրեակատարողական օրենսդրական բարեփոխումները:
Սաների հետաքրքրող հարցերին լիարժեք պարզաբանումներ տվեց Նունե Միքայելյանը և մյուս աշխատակիցների հետ շրջեցին՝ հասկանալու շենքային պայմանները, կառուցվածքների յուրահատկությունները:
Աբովյան Քրեակատարողական Հիմնարկ