«Եվրասիա» վարժարանի 11-րդ դասարանցիները այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայանի ուսումնա-վարժական կենտրոն: Մեծամորի ՀԱէԿ-ը միակն է Հարավային Կովկասում: Այն սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ Տպավորիչ էր և հետաքրքիր տեսնել ինչպես է աշխատում «փակ» կառույցը: