Սեպտեմբերի 1-ին Եվրասիա վարժարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Անսահման ոգևորությամբ վարժարանի դռները բացեցին աշակերտներն ու մանկավարժական անձնակազմը: Օրը հատկապես բացառիկ էր նրանց համար, որոնք հաղթահարել էին ընդունելության քննություններն ու առաջին անգամ էին ոտք դնում կրթության նոր աշխարհ:

Ողջույնի իր խոսքով հանդես եկավ Եվրասիա վարժարանի տնօրեն, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով շնորհավորեց աշակերտներին Գիտության և դպրության օրվա առթիվ և համոզմունք հայտնեց, որ նոր ուսումնական տարում աշակերտները պատվով կկատարեն իրենց ստանձնած պատասխանատվությունը և կցուցաբերեն առավել բարձր առաջադիմություն:

Իր սաներին ողջունեց վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանը՝ աշակերտներին մաղթելով բարի երթ և նշեց, որ նոր ուսումնական տարում միասին երկար ճանապարհ ունեն անցնելու և այսպիսով կկենսագործեն մի շարք ծրագրեր: