Անսահման ոգևորությամբ «Եվրասիա» վարժարանի դռները բացեցին նոր ընդւոնված բազմաթիվ աշակերտները, իսկ նրանց դիմավորեցին, բնականաբար, հնաբնակները:
Ամենամյա ավանդույթի համաձայն նոր ընդունվող աշակերտներին ողջունեց «Եվրասիա» վարժարանի հիմնադիր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը՝ շնորհավորելով Գիտության և դպրության օրվա առթիվ և ուսումնական հաջողակ տարի մաղթելեց սաներին:
Վարժարանի փոխտնօրեն, տ. գ. թ. Գոհար Մելիքբեկյանն էլ իր հերթին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց եվրասիականներին գեղեցիկ միջոցառման համար, որին մասնակցում էին նաև նոր սաները:
Սիրելի աշակերտներ, մաղթում ենք, որ ուսումնական նոր տարին լինի արդյունավետ ու լի օգտակար գիտելիքներով: