Այս անգամ եվրասիականները այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան՝ մի վայր, որտեղ առաջին իսկ քայլից կտրվում ես քաղաքի աղմուկից և հայտնվում մեծ գրողի ջերմ ու անձնական աշխարհում։
Թանգարանի ամեն անկյունում զգացվում է Իսահակյանի ներկայությունը․ նրա գրասեղանը, գրքերը, անձնական իրերը պատմում են կյանքի, մտքի ու ստեղծագործական ճանապարհի մասին։ Ցուցասրահներում ներկայացված ձեռագրերը, լուսանկարներն ու փաստաթղթերը օգնում են նորովի բացահայտել մեծ բանաստեղծի հարուստ ժառանգությունը։
Պահպանված մթնոլորտն ու յուրահատուկ էքսպոզիցիան հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե ինչպես է ապրել ու ստեղծագործել «Մեր բալենին» և «Աբու Լալա Մահարի» անմահ ստեղծագործությունների հեղինակը։
Սա պարզապես այց չէր, այլ հոգևոր ու մտավոր ճամփորդություն, որից յուրաքանչյուրը վերադարձավ նոր զգացողություններով, տպավորված և ոգեշնչված: