Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։
Եվրասիա ավագ դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների նախաձեռնությամբ երեկ թեժ պայքարի փուլ էր մեր դահլիճում։ Տարբեր ենթահոսքերի աշակերտները՝ թիմեր կազմած մրցում էին, թե ով է ավելի լավ տիրապետում մեր մայրենի լեզվին, իսկ նրանց պայքարին միացել էին նաև բնագետ ուսուցիչներից կազմված թիմը ևս։
Գտնել ուղղագրական սխալները, ավելորդ բառերը, շարահյուսական ու ոճական սխալները․ հարցաշարը բազմազան էր, իսկ պայքարը՝ թեժ։ Բազմաթիվ փուլեր հաղթահարելով և չնչին միավորների տարբերությամբ՝ հաղթեց 10-րդցիների թիմը։