Այսօր եվրասիականները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
Աշակերտները ներկայացրեցին Սպարապետի կյանքի ու պայքարի ուղին, խոսեցին նրա թողած արժեքների, հայրենասիրության և ուժեղ պետություն կառուցելու գաղափարի մասին։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր հնարավորություն են երիտասարդների համար՝ ճանաչելու և արժևորելու մեր նորագույն պատմության մեծերին, որոնց անունները մշտապես կմնան մեր ազգային հիշողության մեջ։