Մենք հպարտ ենք մեր սաներով
—-
Օրերս ՀՀ ՊՆ N- զորամասի հրամանատարությունից ստացել ենք մեզ համար անչափ կարևոր շնորհակալական նամակ։
Զորամասի հրամանատարությունն իր երախտագիտությունն է հայտնում մեր վարժարանի ուսուցչական կազմին՝ հայ ժողովրդի ու նրա զինական հաղթանակների, ավանդույթների բարոյամարտական հոգով աշակերտներ դաստիարակելու համար և փաստում, որ մեր շրջանավարտ Դավիթ Խանզադյանը պատվով է կրում Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարում Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը։
Մենք շնորհակալ ենք և հրամանատարությանը, և մեր սիրելի սան Դավիթին այս կարևոր առաքելության համար։ Բոլոր զինվորներին մաղթում ենք բարի ու խաղաղ ծառայություն։