Մայրենի լեզվի օրվան նվիրված օրերս Եվրասիա վարժարանում թեժ պայքար էր: Ուսուցիչները կազմակերպել էին ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնկացում էին ավագ դպրոցի հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսագիտական հոսքերի աշակերտները:

Աշակերտներին տրված էր հնարավորություն, որքան հնարավոր է արագ պատասխանել հայոց լեզվին վերաբերող հարցերի, ցուցաբերել թիմային ու ստեղծագործական աշխատանք:

Դժվարին պայքարում առաջին տեղը զբաղեցրեց ՏՏ հոսքը, երկրորդ տեղը՝ տնտեսագիտական հոսքը, երրորդ տեղը՝ հումանիտար հոսքը:

Մայրենի լեզվի միջազգային օրն առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու հայերենը, որը հայ ազգի մշակույթի ու պատմության կրողն է։ Սիրենք և սովորենք մեր մայրենին, նրա հարուստ բառապաշարն ու բացառիկ ճկունությանը: Եվ հիշեք՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»:

IMG 2152 1

IMG 2168 1 1

IMG 2176 1 1

IMG 2185 1 1

IMG 2200 1 1