12.12.2024
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվան նվիրված,Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի Իրավագիտության հոսքի սովորողները, Իրավագիտության ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի հետ համատեղ կազմակերպեցին բաց դաս-քննարկում։ Ներկայացրեցին մարդու իրավունքների հռչակագրի պատմական զարգացումը, նշանակությունը և կարևորությունը, ինչպես նաև քննարկեցին մի շարք իրավունքների ներպետական և միջազգային պաշտպանության հնարավորությունները։