«Եվրասիա» վարժարանի՝ 10-րդ դասարանի աշակերտները թեմատիկ պրակտիկայի ընթացքում այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:

Մեծ լուսավորչի տուն-թանգարանում աշակերտները հարստացրին իրենց գիտելիքները, ծանոթացան տվյալ ժամակաշրջանին բնորոշ առանձնահատկությունների, պատկերացում կազմեցին ժողովրդի ապրելակերպի, նիստուկացի, ազատագրական նկրտումների մասին:

Դաս-այցը ինտերակտիվ էր, աշակերտները պատմում էին, քննարկում, վերլուծում: Եվրասիականների համար նման միջոցառումները շարունակական բնույթ են կրում և հանդիսանում են կրթական ծրագրերի անբաժան մաս։