Եվրասիա վարժարանի հումանիտար հոսքի սաներից Անուշ Մանուկյանը մասնակցել է IQ Center Global Education-ի կազմակերպած «Գիտելիքը ուժ է» խորագրով մրցույթին:

Ամենաբարդ կատեգորիայում հանդես գալով՝ Անուշ Մանուկյանը գրավեց 2-րդ հորիզոնականը միջազգային օլիմպիադայում:

Մեր սանը զրույցում նշեց, որ սա իր համար ևս մեկ փորձություն էր, և ամեն անգամ անբացատրելի զգացողություններ է ունենում, իսկ բոլոր հաղթանակները նվիրում է Հայաստանին ու Արցախին:

Սիրով շնորհավորում ենք Անուշ Մանուկյանին, մաղթում նորանոր հաջողություններ։