Բնագիտական դասընթացների խթանմանը նվիրված միջոցառումների շրջանակներում ամեն տարի Եվրասիա վարժարանում նշվում է մաթեմատիկայի օրը:

Մաթեմատիկայի միջազգային օրվան նվիրված Եվրասիա վարժարանում այսօր դարձյալ թեժ պայքար էր: Ուսուցիչները կազմակերպել էին ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնկացում էին ավագ դպրոցի տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսագիտական հոսքերի աշակերտները:

Եվրասիականներին տրված էր հնարավորություն, որքան հնարավոր է արագ պատասխանել մաթեմատիկային վերաբերող հարցերին, լուծել խաչբառ ու ցուցաբերել թիմային աշխատանք:

Դժվարին պայքարում առաջին տեղը զբաղեցրեց 10-րդ դասարանի ՏՏ հոսքը, երկրորդ տեղը՝ 11-րդ դասարանի ՏՏ հոսքը, երրորդ տեղը՝ 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքը:

Միջոցառման ավարտին աշակերտները կարևորեցին մաթեմատիկայի դերը մարդու տրամաբանական մտածողության ու վերլուծելու կարողությունների զարգացման գործում։

Մաթեմատիկայի միջազգային օրն առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու արքայական մաթեմատիկան: Ի դեպ, մաթեմատիկայի միջազգային օրը մաթեմատիկական միջազգային միության (IMU) նախագիծն է՝ հաստատված UNESCO-ի կողմից:

 

IMG 3695 1

IMG 3708 1