16.03.2022
Մաթեմատիկայի օրվան նվիրված մեր վարժարանում ինտելեկտուալ պայքար էր։ Թիմերն իրենց մենթորների հետ պատասխանում էին բազմաթիվ տրամաբանական ու մաթեմատիկական հարցերի, փորձում տեղում լուծել խնդիրները, գտնել տրամաբանական կապերն ու հաղթել․․․
Ի վերջո 1-ին խմբին հաջողվեց միավորների չնչին առավելությամբ հաղթող ճանաչվել։ Թիմի մենթորը Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էր։