Եվրասիա վարժարանում տեղի ունեցավ «Հանրակրթական պետական չափորոշիչը և առանցքային կարողունակությունները» թեմայով սեմինար, որը անցկացրեց աշխարհագրության ուսուցչուհի Վարդուհի Աֆյանը:

Ուսուցիչները դիտարկեցին ՀՊՉ կառուցվածքն ու բովանդակությունը, գործնական աշխատանքից հետո ուսումնասիրեցին կարողունակություն հասկացությունը։ Պատմական ակնարկից և հասկացության էության քննարկումից հետո գործնական աշխատանքի միջոցով մասնակիցները ուսումնասիրեցին առանցքային կարողունակությունները։

IMG 5414 1