info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում
Գլխավոր
Մեր դպրոցը
Մեր մասին
Մեր դպրոցը
Տնօրենություն
Ուսուցիչներ
FAQ
Ուսուցում
Ընթացքը
Հոսքեր, ենթահոսքեր
Նախագծահեն կրթություն
Գրադարան
Հղումներ
Ընդունելություն
Կարգ
Վճար
Դիմում-հայտ
Առօրյա
Նորություններ
Միջոցառումներ
Կապ
Գունավոր և առողջ հաց․ երբ գիտությունը դառնում է ստեղծարարություն
23.02.2026
11-րդ դասարանի սովորողները (օտար լեզուների ենթահոսք) ուսուցչուհի Իրինա Աթոյանի ղեկավարությամբ իրականացրին նախագծային աշխատանք՝ «Հաց՝ բնական ներկանյութերի օգտագործմամբ» թեմայով։
Նախագծի նպատակն էր հետազոտել և ստանալ բնական ներկանյութեր ու դրանք օգտագործել հացի պատրաստման գործընթացում՝ վերջնարդյունքում ունենալով տարբեր գույնի ավելի գրավիչ տեսքով ու նոր համի, բացառապես բնական հումքատեսակներով, անվտանգ և անուշաբույր հաց։
Սովորողները ուսումնասիրեցին՝
• հացի ստացման տեխնոլոգիան,
• բնական գունանյութերի տեսակները և ստացման եղանակները,
• դրանց ստացման հումքատեսակները,
• մարդու առողջության վրա ունեցած բարերար ազդեցության հետևանքները։
Որպես բնական գունանյութեր ընտրվեցին՝
ճակնդեղ, գազար, կարմիր կաղամբ և սպանախ։
Ստացվեց խյուս, որը օգտագործվեց խմորի պատրաստման մեջ։
Փորձարարական աշխատանքի ընթացքում խմորը բաժանվեց մասերի, յուրաքանչյուրին ավելացվեց տարբեր բնական գունանյութ, ապա աշակերտները թխեցին հացի տեսակները, և գնահատվեցին արտաքին տեսքի, հոտի և համի հատկանիշների հիման վրա։
Արդյունքը՝ ստացվեցին գունավոր, արտաքնապես գրավիչ ու առողջարար, համային առումով ախորժելի նոր հացատեսակներ:
Ինչու՞ է այս նախագիծը արդիական
Ժամանակակից աշխարհում առողջ սնունդը այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։
Բնական բաղադրիչների օգտագործումը ոչ միայն բարելավում է սննդի որակը, այլև ձևավորում է պատասխանատվություն սննդային մշակույթի նկատմամբ։
Նախագծի իրականացման վերջնարդյունքում սովորողները ստեղծագործելու, հետազոտելու հմտություն ձեռք բերեցին, զարգացրին իրենց երևակայությունը, ստացան նոր արտադրանք սննդի բնագավառում, և անձամբ համոզվեցին, որ տեսական գիտելիքները կարող են վերածվել իրական, առարկայական, օգտակար, գործնական հմտությունների և կարողությունների։
Աշխատանքի ողջ ընթացքը և գովազդային թռուցիկները վերջում ներկայացվեցին վարժարանի աշակերտներին:
Փակել