Այսօր «Եվրասիա» վարժարանում կայացավ «Գիտակ» ինտելեկտուալ, միջդպրոցական խաղ-մրցույթը, որին մասնակցելու համար հայտագրվել էին մայրաքաղաքի և մարզերի 12 թիմ:

Բացման արարողությանը մասնակիցներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Շնորհակալություն ենք հայտնում, որ ընդունել եք մեր հրավերն ու հայտագրվել։ Ես համոզված եմ, որ այսքան գիտակ աշակերտների խաղը լինելու է դիտարժան և մաղթում եմ նորանոր հաջողություններ»։

Մրցութային թեժ պայքարում երեք փուլերն հաղթահարեցին և հաղթող ճանաչվեց երեք թիմ: Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոցի թիմը առաջին հորիզոնականում էր, երկրորդ տեղում Դարպասի միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդ տեղում Հայ-չինական բարեկամության դպրոցի 9բ դասարանն էր։ Ցավոք, գերխաղում մասնակիցները չհաղթեցին, սակայն բոլորը հիմնական նվերներից և դրամական պարգևներից զատ ունեին նաև անակնկալներ:

«Գիտակ» խաղ-մրցույթը կայացավ նաև Հանուն Հայկականի խմբի ու հայկական ընկերությունների մեծագույն ջանքերով ու աջակցությամբ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր հիմնադիրներին ու անհատներին, ովքեր պատրաստակամություն հայտնեցին 12 դպրոցի 72 աշակերտի օրը տոն դարձնել և նվիրել իրենց արտադրատեսակներից՝ կազմակերպիչների հետ քաջալերելով գնել հայկականը:

Մրցույթի նպատակն էր օգնել դպրոցականներին ամրապնդելու հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և հայոց պատմության վերաբերյալ գիտելիքները, ձեռք բերել գիտելիքները արագ կիրառելու հմտություններ ու ծանոթանալ այլ դպրոցի աշակերտների հետ։

Շնորհակալ ենք դպրոցներին՝ մեր հրավերն ընդունելու, և հայկական բրենդներին՝ խաղի մասնակիցներին նվերներ տրամադրելու համագործակցության համար:

 

gitak 1

gitak8 1gitak4 1

gitak5 1

gitak6 1

gitak7 1

IMG 2683 1

IMG 2695 1

IMG 2704 1

IMG 2709 1