Սիրելի՛ աշակերտ

Եթե քեզ համարում ես հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և հայոց պատմության գիտակ,

Կրեատիվ ես, ունես արագ մտածողություն և վերլուծելու կարողություն ապա մասնակցի՛ր այս խաղ-մրցույթին:

ԵՎՐԱՍԻԱ վարժարանը նախաձեռնել է #ԳԻՏԱԿ ինտելեկտուալ խաղ-մրցույթը։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է օգնել դպրոցականներին ամրապնդել հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և հայոց պատմության վերաբերյալ գիտելիքները, ձեռք բերել գիտելիքները արագ կիրառելու հմտություններ։

Մրցույթին կարող են մասնակցել 9-րդ դասարանցիներից բաղկացած 6 հոգանոց թիմերը:

Մրցույթը կիրականացվի երեք փուլով:

Առաջին փուլում յուրաքանչյուր թիմ պետք է պատասխանի 5 ծրարում առկա 3-ական հարցի՝ հայոց լեզվից, մաթեմատիկայից և հայոց պատմությունից։

Երկրորդ փուլում թիմերը կպատասխանեն խաչբառի տեսքով 1 կոմբո առաջադրանքի։

Երրորդ փուլում առավելագույն միավոր հավաքած 3 թիմի ավագները կպատասխանեն բլից հարցերի։

Խաղ-մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն միավոր հավաքած թիմը և կստանա 40.000 ՀՀ դրամական պարգև։ Գերխաղին մասնակցելու դեպքում հաղթող թիմը կստանա լրացուցիչ 10.000 դրամ պարգև:

«ԳԻՏԱԿ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի մասնակիցները կստանան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. ապրիլի 30-ին՝ ժամը 12-ին, Եվրասիա միջազգային համալսարանի դահլիճում (4-րդ հարկ, 425 սենյակ):

Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 6 հոգանոց թիմ, ընտրել թիմի ավագ, ունենալ թիմի անուն և կարգախոս և իհարկե գրանցվել հետևյալ հղումով՝

https://forms.gle/wDbvfuM2z9W9mshx9

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝

Հեռ: +37410249438 կամ 010 29 90 88 /ներքին՝ 109/

Էլ․ փոստ։ info@eiu.am