Ֆոկուս-մոկուսի աշխարհում
Երբևէ մտածել ե՞ք, թե ինչպես են մարդիկ սովորում աճպարարական հնարքներն ու ի՞նչ հմտություներ են պետք։ Իչպե՞ս ձեռքում պահել խաղաքարտն ու այնպես անել, որ այն հայտնվի հանդիսատեսներից մեկի գրպանում։
Երիտասարդ աճպարար Գագիկ Դանիելյաը եվրասիականների հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում բացահայտեց աճպարարության գաղտնիքները, իսկ ամենաթերահավատ մեր սաները անձամբ մասնակցեցին ու ստուգեցին իրենց հետաքրքրող հնարքների իսկությունը։
Երիտասարդ աճպարարը պատմեց, որ դեռևս մանկության տարիներից է տարված եղել աճպարարությամբ, բայց այն ավելի շատ հոբբի է եղել, հետո արդեն իսկ բացահայտելով զարմանահրաշ այս աշխարհը՝ զարգացրել է իր պրոֆեսիոնալ հմտությունները։
«Հիմա դուք բոլորդ ուզում եք, որ ես բացահայտեմ բոլոր «խաղաքարտերը» ու բացատրեմ, թե հնարքը ինչպես եմ անում: Մի մասն էլ ուզում է հաճելի ժամանակ անցկացնել: Այս հնարքների հետևում տքնաջան աշխատանքի արդյունքն է։»,-ասաց երիտասարդ աճպարարը և ներկաների հետ ինտերակտիվ մեթոդով ներկայացրեց ամենապարզ ֆոկուսներից մինչև ամենաբարդն ու անսպասելին։
272975898 1956446051225574 199364395002494772 n 272988725 1956447151225464 5880459512284805334 n 272995821 1956447347892111 7020786891165084276 n 273011582 1956447171225462 8688641658775709860 n 273025894 1956447351225444 8980938527468133401 n 273307016 1956447227892123 5021383744204574692 n