Առաջին բուժօգնությունը տուժածին կամ հիվանդին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության այն համակարգն է, որը կատարվում է դժբախտ պատահարի, հանկարծահաս հիվանդագին վիճակների ժամանակ մինչև մասնագիտական բժշկական օգնությունը:

Այս թեմայով էր եվրասիականների հանդիպումը «Նաիրի» բժշկական կենտրոնի՝ ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանի հետ, ով կարողացավ շատ հետաքրքիր ու բովանդակալից սեմինարի միջոցով որոշակի տարրական տեղեկություններ փոխանցել մեր սաներին:

Հարց ու պատասխանների միջոցով, ինչպես նաև գործնականորեն եվրասիականները հասկացան, որ միայն բժիշկները չեն, որ կյանքեր են փրկում, այլ նույնիսկ հասարակ անցորդի ոչ ճիշտ քայլը կարող է լինել ճակատագրական: