Եվրասիա միջազգային համալսարանի ավագ դպրոց-վարժարանի գեղարվեստաթատերական ակումբի աշակերտները սիրով հրավիրում են բոլորին դիտելու Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման իրենց բեմականացմամբ։ Միջոցառումը պրեմիերա է՝ ակումբային աշխատանքների ընթացիկ ամփոփմամբ։
«Պատվի համար»-ը Շիրվանզադեի ստեղծագործության գլուխգործոցներից է, որ նա գրել է 1904 թվականին։
Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։Հայ դասական գործի ասելիքն այսօր էլ արդիական է․ պատվի, արժանապատվության, բարոյականության և համամարդկային այլ մնայուն արժեքների հարցը լավագույնս նկարագրում են վառ կերպարները։
Օրը՝ մայիսի 3,
Ժամը՝ 15։00
Վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան, կոնֆերենս դահլիճ (425)
Մուտքն ազատ է