Առաջին օգնության գիտելիքը կյանքեր է փրկում. Այսօր մեր վարժարանի սաները կծանոթանան առաջին օգնության ժամանակ կիրառվող հմտություններին և թե ինչ է պետք անել բնական աղետների ժամանակ, զինված հակամարտությունների գոտում եւ այլ վտանգավոր իրավիճակներում տուժածներին փրկելու համար:

Դասախոսությունը կվարի «Վալիդուս» բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանը: