Եվրասիա վարժարանը ուսուցիչների համար անցկացնում է հերթական մեթոդական վերապատրաստման շարքը: Առաջին օրվա թեման նախագծային ուսումնառության գնահատումն էր, որը վարեց աշխարհագրության ուսուցիչ Վարդուհի Աֆյանը:

LearningApps ծրագրով կազմված հարցաշարով մասնակիցները վերհիշեցին նախորդ սեմինարի նյութը՝ «Նախագծային ուսումնառաությունը դպրոցում»:

Քննարկման արդյունքում ուսուցիչները գնահատեցին նախագծային աշխատանքի արդյուքնները, կարևորեցին նախագծային աշխատանքի դերը ուսումնառության գործընթացում:

Ակտիվ քննարկեցին նախագծային աշխատանքի գնահատման և իրականացման փուլերի միավորային գնահատման չափանիշները: Այնուհետև ներկայացրեցին ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված գնահատման չափանիշներն ու սանդղակները՝ ռուբրիկները:

Մասնակիցների գնահատմամբ հանդիպումը արդյունավետ էր և բազմաբովանդակ։