Օրերս Եվրասիա վարժարանի 11 դասարանի հումանիտար հոսքի սաները պատմության ուսուցչուհու հետ այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որից հետո շրջայց կազմակերպեցին Էրեբունի ամրոցում:

Չնայած, որ աշակերտները բավական հագեցած օր ունեցան, ուրախ էին, քանի որ ձեռք բերեցին նորանոր գիտելիքներ։

Թանգարաններ այցելելը եվրասիականների առօրյայի մի մասն է կազմում, իսկ այս էքսկուրսիայի ընթացքում, նրանք  մի անգամ ևս համոզվեցին, որ այստեղից է սկսվում դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: