Խորացված ուսուցում, նորարար մեթոդներ և մասնագիտության ընտրություն

Եթե նախընտրում եք ստանալ հիմնարար կրթություն, նախապատրաստվել բուհական ընդունելության քննություններին և ձեռք բերել նախնական մասնագիտական գիտելիք ու հմտություն՝ սկսած ավագ դպրոցի 10-րդ դասարանից, ապա կարող եք դիմել «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարան:

Ձեզ առաջարկում ենք.

· 10-րդ դասարանը բարձր առաջադիմությամբ ավարտելու դեպքում, մրցութային հիմունքներով և հատուկ կրթաթոշակով (կրթահամալիրի համաֆինանսավորման ծրագրով), ուսուցումը շարունակել «Օհանյան» կրթահամալիրի միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի 11-րդ դասարանից:

· Կատարել մասնագիտության ընտրություն, խորանալ ձեր նախընտրած մասնագիտության մեջ և ձեռք բերել նախնական գիտելիքներ ու հմտություններ:

· Սովորել հանրակրթական և բուհական զուգակցված հեղինակային ծրագրով ու նախապատրաստվել բուհերի ընդունելության միասնական քննություններին, ծանոթանալ համալսարանական կրթական նոր մշակույթին՝ հետագայում խուսափելու զանազան դժվարություններից:

· Ըստ նախընտրած մասնագիտութան մասնակցել հանրապետության առաջատար ընկերություններում կազմակերպվող հմտությունների զարգացման պրակտիկաների:

· Նախընտրել ուսուցման տարբերակված ծրագիր, մասնակցել անհատական ուսուցման լրացուցիչ դասընթացների:

Խորհրդատվության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://college.eiu.am/consultancy/

Հեռ. 091 77 11 17