Եվրասիա վարժարանում տեղի ունեցավ «Ուսուցման արդյունավետ մեթոդներ» թեմայով սեմինար, որը անցկացրեց աշխարհագրության ուսուցչուհի Վարդուհի Աֆյանը:

Բանախոսը նշեց, որ դասն ամբողջական համակարգ է և դասի նպատակներից ու վերջնարդյունքներից են բխում պլանավորված մեթոդները։

Մասնակիցները քննարկեցին, թե ինչ հարցերի պետք է անդրադարձ կատարի, մշակի  ուսուցիչը դասապրոցեսից առաջ, կարևորեցին ուսումանական միջավայրի դերը, դասաժամի կառավարումը, ինտերակտիվ, փոխգործուն մեթոդների դերն ու նշանակությունը։

Վարդուհի Աֆյանը  ներկայացրեց դասի տարբեր փուլերում կիրառվող մեթոդների ամբողջական փունջ։

Քննարկումների ընթացքում առանձնացրեցին մի կարևոր փաստ ևս՝ երեխաները հիշում են կարդացածի 10%, լսածի` 20%, տեսածի` 30%, ասածի ու գրածի` 70%, արած գործողությունների ` 90%, ըստ դրա էլ պետք է կառուցել դասը և ընտրել համապատասխան մեթոդը։

IMG 6583 1