1988 թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։ Արհավիրքի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։«Եվրասիա» վարժարանի աշակերտական խորհուրդն այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: