Հերթական համավարժարանական միջոցառումը «Եվրասիայում»՝ մրցույթ-վիկտորինա «Գիտության քառուղիներում»: Մասնակից 6 թիմերը փորձեցին գտնել պատասխաններ 6 առարկաներից:

Հարցատախտակից հարցի համարը ընտրելուց և հարցը լսելուց հետո մասնակիցներին տրվեց մտածելու ժամանակ, որից հետո թիմերը գրավոր պատասխանները ներկայացրեցին ժյուրիին: Արդյունքում, գիտելիքի համար պայքարում հաղթող ճանաչվեց «Աստրոֆիզիկոսները» թիմը: