Մի քանի ժամ շարունակ մեր վարժարանում համերի ու հոտերի հրավառություն էր: Բոլորը միասին՝ ուսուցիչներն ու աշակերտները, համատեղ ջանքերով ամիսներ շարունակ պատրաստվել էին լայնածավալ նախագծին:

«Աշխարհի համերն ու գույները» նախագծի սկզբում երկու ամիս առաջ դասարանները վիճակահանությամբ ընտրել էին իրենց գույնը: Յուրաքանչյուր թիմ ըստ գույնի պատրաստել էր այն «հրաշագործ» սեղանը՝ իր պարունակությամբ, որը կգրավեր այցելուին, կստիպեր նրանց գնումներ անել, իսկ ստացված հասույթն ուղղել բարեգործական նպատակների:

Բացի բիզնես հմտությունների զարգացմանն ուղղված փուլից, թիմերը հնարավորություն ունեին բեմադրությունների միջոցով ներկայացնելու տվյալ գույնի ծագման պատմությունն ըստ երկրի, նաև գույնը արվեստում, հոգեբանության, գիտության և այլ ճյուղերում:

Մի քանի ժամ տևած միջոցառման ավարտին ժյուրին պատվոգրեր հանձնեց բոլոր թիմերին՝ տարբեր անվանակարգերում: